Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահեն Աբաղյանն ու Վահագն Հովսեփյանը՝ Եվրոպայի մեդալակիրներ

Սպորտ
a1-judo

Հայաստանի ձյուդոյիստները երկու մեդալ նվաճեցին Ավստրիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:   Մեր մարզիկներ Շահեն Աբաղյանն ու Վահագն Հովսեփյանը մինչեւ 55 կգ քաշայինների մրցումներում զբաղեցրին երրորդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալների: Նրանք միայն կիսաեզրափակիչ փուլում զիջեցին իրենց մրցակիցներին:   Իսկ այա 66 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանն ու Հարություն Դերմիշյանը եւ 73 կգ քաշային Ալբերտ Մկրտչյանը անհաջող հանդես եկան եւ արդեն նախնական փուլից դուրս մնացին մրցանակների համար պայքարից:   Թիմային հաշվարկով Հայաստանը 30 երկրների մեջ զբաղեցրեց 17-րդ տեղը: