ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՈ՞Վ ԿՀԱՂԹԵՐ
Ադրբեջանական մամուլը, մեկնաբանելով «Փյունիկի» հրաժարվելը «Նեւֆթչիի» հետ հանդիպումից, նշել է, որ հայերը վախեցել են հերթական անգամ պարտվելուց: Ըստ ադրբեջանցիների` իրենք ֆուտբոլի ասպարեզում ակնհայտ գերազանցում են հայերին եւ եւս մեկ հաղթանակ էլ ակնկալում էին այսօր նախատեսված մրցավեճում: Դա նրանց համար կրկնակի կարեւոր էր, քանի որ 1990թ. հունվարի 20-ին ռուսական զորքերը մտել էին Բաքու:
Ամեն դեպքում նշենք, որ եթե հանդիպումը կայանար, ապա «Նեւֆթչին» հանդես էր գալու ոչ մարտական կազմով, քանի որ իր առաջատար ֆուտբոլիստներից 2-ը վնասվածք ունեին: Բացի այդ, «Փյունիկը» անհամեմատ դժվար մրցակիցների հետ պայքարում էր դուրս եկել կիսաեզրափակիչ եւ ավելի գրավիչ ֆուտբոլ էր ցուցադրում մրցաշարի ընթացքում:
ԱՌԱՆՑ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի ակումբային առաջնությունում կայացան 3-րդ տուրի հանդիպումները: Առաջատարը՝ «Բանկային արքան», այս անգամ 4:2 հաշվով հաղթեց Գյումրիին: «Բանկային արքան» հանդես եկավ առանց Ռաֆայել Վահանյանի եւ Կարեն Ասրյանի:
2-րդ տեղում ամրապնդվեց Շախմատային ակադեմիան՝ այս տուրում 3.5-2.5 հաշվով հաղթելով ՖԻՄԱ-ին: Շախմատի դպրոցի թիմը խոշոր 5.5-0.5 հաշվով պարտության մատնեց «Արաբկիրին»: 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 14 միավորով գլխավորում է «Բանկային արքան»: