Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞նց կարելի է խոսել տնտեսական աճից. Տնտեսագետը՝ վարչապետի հայտարարության մասին (տեսանյութ)

Տնտեսություն
bostanjyan1

«ՀՀ քաղաքացին անգամ հասարակ տետր չի կարողանում գնի, երեխային նորմալ դպրոց ուղարկի, ո՞նց կարելի է խոսել տնտեսական աճի մասին»,- այսպես արձագանքեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե 4,4 տոկոս տնտեսական աճ է գրանցվել. «Դրանից մի քանի օր հետո էլ ֆինանսների նախարարը լռիվ հակառակը ասեց, էս են դեպքն է, որ աջ ձեռքը չգիտի՝ ձախը ինչ է անում»: Անդրադառնալով ԵՏՄ-ին՝ տնտեսագետը վստահեցրեց, որ այդ միությունը Հայաստանի առաջխաղացման շանսերից մեկն է. «Մենք հիմա հեռու նստած՝ ասում ենք լավ չի, ի՞նչ ա նշանակում լավ չի, եթե այնտեղ մեր երկիրը զարգանում է, ապա մենք պետք է ապավինենք դրան, իսկ երբ կարողանանք «Մերսեդես« հավաքել, Եվրոպայի հետ կգործակցենք», -նշեց տնտեսագետը: Դրամի շարունակվող արժեզրկումը տնտեսագետի կարծիքով մի քանի պատճառ ունի: Դրանցից մեկը դոլարի գերակայությունն է ամբողջ աշխարհում: <Ասեմ մի հասարակ թիվ՝ կհասկանաք. երկուսուկես տրիլիոն վարկային պորտֆել ունի Հայաստանը, որի 60 տոկոսը դոլարով է: Սա նշանակում է՝ մենք էլ ենք դոլարիզացված երկիր, եւ հայկական արժույթը պետք է   արժեզրկվեր»: Մյուս պատճառը Վարդան Բոստանջյանի կարծիքով նաեւ Ռուսաստանի տնտեսական անկումն է. «ՌԴ ի ազդեցությունը մեծ է Հայաստանի վրա: Որքան այնտեղ վատանա վիճակը, այնքան այստեղ էլ է վատնում»: Տնտեսագետը սակայն կարծում է, որ ազգային արժույթը ցանկացած երկրի պետականության նշաններից է, ինչպես գերբն ու դրոշը, ըստ այսմ արժույթն էլ պետք է պահեն բարձր ու անձեռնմխելի: