ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԸ` ՏԱՐՎԱ ՄԱՐԴ
Աջակցիր «Ա1+»-ինՅՈւՆԵՍԿO- ի որոշմամբ 2006 թվականը հայտարարված է Մոցարտի տարի: Ավստրայի Մոցարտի փառատոնի հանձնաժողովը տարվա ընթացքում կայանալիք համերգների գեղարվեստական ղեկավար է նշանակել հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանին:
Մոցարտի 250-ամյակին նվիրված փառատոն Հայաստանում նախատեսվում է հունվարի 26-ին: Նախորդ շաբաթ մոցարտյան փառատոն տեղի է ունեցել Թեհրանի «Վահդաթ» օպերային դահլիճում: Դրան մասնակցում էին Ավստրիայի, Անգլիայի, Հայաստանի, Գերմանիայի, Իրանի ներկայացուցիչները: Ի դեպ, փառատոնից 10 օր առաջ արդեն համերգների բոլոր տոմսերը վաճառված էին: Ունկնդիրների խնդրանքով նախատեսվածից բացի եւս մեկ համերգ է տեղի ունեցել փառատոնի ավարտից հետո:
Դեկտեմբերի 22-ին Թեհրանի «Վահդաթ» օպերային կից բացվելու է «Ճգնավորյան» ակադեմիան, որի շրջանավարտներին շնորհվելու է «Անգլիայի Թրինթի» քոլեջի ավարտական վկայականներ: Նշենք նա—, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը մշակույթի ոլորտում ունեցած ներդրումների, հատկապես «Ռոստամ ու Զոհրաբ», «Ռոստամ ու Էսֆանդիար» եւ «Սիավոշ» օպերաների մշակման համար Լորիս Ճգնավորյանին հռչակել է տարվա մարդ: Նա պարգեւատրվել է պատվոգրով, ոսկե շքանշանով եւ հուշանվերներով: