A
A
Կասիլյասը 45 հազարով ավելացրեց «Պորտուի» երկրպագուների բանակը
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կտրուկ ավելացրել է պորտուգալական «Պորտուի» երկրպագուների թիվը: Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, այն բանից հետո, ինչ աշխարհահռչակ դարպասապահը դարձել է «Պորտուի» ֆուտբոլիստ, այդ ակումբով սկսել են հետաքրքրվել 45 հազար ավելի երկրպագուներ: Պորտուգալիայում Իկեր Կասիլյասը դարձել է տեղի լրատվամիջոցների գլխավոր էջերի մշտական հյուրը: Պորտուգալական ակումբը հույս ունի իսպանացի դարպասապահի օգնությամբ ոչ միայն հաջող հանդես գալ գալիք մրցաշրջանում, այլեւ կրկնակի ավելացնել մարզաշապիկների վաճառքը եւ ավելի շատ շահույթ ստանալ: