A
A
Արթուր Աբրահամը ծանր է Շտիգլիցից. կշռման արարողություն
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 100 գրամով ծանր է իր առաջիկա մրցակից Ռոբերտ Շտիգլիցից: Դա պարզ դարձավ այսօր տեղի ունեցած կշռման արարողության ժամանակ: Արթուր Աբրահամը քաշը եղել է 76 կգ, իսկ Ռոբերտ Շտիգլիցը` 75,90 կգ: Հուլիսի 18-ին Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը 4-րդ անգամ կհանդիպեն ռինգում: Մրցամարտը կսկսի Երեւանի ժամանակով 00:20-ին: Այս անգամ նրանք կպայքարեն WBO չեմպիոնական գոտու համար, որը նեկայումս պատկանում է Արթուր Աբրահամին: