A
A
Ֆուտբոլային ակումբը հավեր է պահում
Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Մեդիչի» ակումբը հավեր է պահում իր ստադիոնում: Պարզվում է, որ ֆուտբոլային ակումբի ղեկավարները թռչունների միջոցով փորձում են պահպանել ստադիոնի խոտածածկի որակը: «Հավերը հաջողությամբ են պայքարում տարբեր միջատների եւ թրթուրների դեմ, ընդ որում դրանք ընդհանրապես չեն վնասում խոտածածկը: Մեր որոշումը պարզամիտ է, բայց շատ արդյունավետ», - մեկնաբանել է ակումբի աշխատակից Ժաիլտոն Էսիդիոն: