Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիները լքում են Թուրքիան ու շարժվում դեպի Բուլղարիա

Քաղաքականություն
ezdi1

Հազարավոր եզդի փախստականներ, լքելով Թուրքիան ուղևորվում են դեպի բուլղարական սահման, ամենամեծ արտագաղթը եղել է Դիարբեքիր քաղաքից: Բաթմանում և Նուսայբինում, թուրքական անվտանգության ուժերը կանխել են եզդիների զանգվածային արտագաղթը: Ակտիվիստների հրապարակած հայտարարություններից մեկում ասվում է. -Մենք չենք մտածում հայրենիք վերադառնալու մասին, տասն ամիս է անցել եզդիների ցեղասպանությունից, իսկ գերիների ճակատագիրը մնում է անորոշ: ԻՊ թալանեց մեր տները, ոչնչացրեց մեր սրբավայրերը, իսլամիստների նպատակն է հիմնահատակ ոչնչացնել եզդիներին , մեր կրոնն ու մշակույթը: Նրանք առևանգում են մեր կանանց ու շուկաներում վաճառքի ենթարկում: Եզդի կանայք, Սիրիայում ու Իրաքում համարվում են ստրկավաճառության նախագծի մի մաս: Ամեն եզդի երեխա քնում է այն վախով , որ չնկնի ահաբեկիչների ձեռքը և չենթարկվի վաճառքի: Եզդիները կոչ են անում բոլոր իշխանություններին ընդունել փախստականներին. -Եզդի երեխաներն արժանի են բարեկեցիկ , ազատ, հարմարավետ ու երջանիկ կյանքի: Մեր երեխաները ապրում են ծանր պայմաններում, իսկ մեր վիճակը գնալով վատթարանում է: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկի մեր համայնքը փրկելու համար; Մեզանից շատերը կորցրել են հույսը , որ կվերադառնան տուն , հատկապես, երբ հաշվի են առնվում քաղաքական , անվտանգության ու հումանիտար խնդիրները Շանգալում: Թուրքիայում ապաստան են գտել 30.000 եզդի, յուրաքանչյուր ամիս իրաքյան քուրդիստանից այստեղ են հայտնվում հազարավոր եզդիներ,իսկ հետո ուղևորվում դեպի ԵՄ: Շանգալի ցեղասպանության պատճառով յուրաքանչյուր երկրորդ եզդին գտնվում է փախուստի մեջ:   «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության լրատվական կենտրոն