Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռլինից կսատարեն Բաղրամյան պողոտային

Քաղաքականություն
10985037_901004553271893_1417905633230939306_n1

«ՈՉ էլեկտրաէներգիայի թանկացմանը». Բեռլինում ակցիա է տեղի ունեցել։ Մասնակիցներն այս նամակն են ուղղել Երեւանում ակցիա իրականացնողներին։ Սիրելի ակտիվիստ, Բեռլինում ապրող մի խումբ հայեր սրտանց ողջունում են քո քաղաքացիական դիրքորոշումը և հիանում պայքարի ձեր կազմակերպվածությամբ: Մենք ուրախ ենք ու հպարտ, որ հայոց ժողովրդավարության այս տպավորիչ օրինակի շուրջ համախմբվել են ոչ միայն տարբեր տարիքի ու զբաղմունքի, այլև տարբեր վայրերում ապրող հայեր: Գերմանիայի մայրաքաղաքում ևս մի ինքնաբուխ խումբ է կազմավորվել, որը կփորձի ձեզ հնարավորինս աջակցել: Պետք է եկող օրերին նախ որոշել՝ ինչպես և ում հետ ենք հաղորդակցվում, ապա ակնկալում ենք տեղեկություններ ձեր կարիքների մասին: Ազատ, անկախ ու անվախ հայ քաղաքացի, մեր ցանկությունը ու կոչը այս հավաքների հետ կապված հետևյալն է՝ - ձեր օրինական շարժումն իրականացնել ողջախոհության սահմաններում և առանց բռնության - այլևս չունենալ բռնության ենթարկված ժուռնալիստներ և քննարկել նաև քաղբանտարկյալների հարցը - դառնալ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության լավագույն պրակտիկաներից - հասնելով ձեր պահանջի բավարարմանը՝ շարունակել Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների հասարակայնացումը - ստեղծել անվտանգության մթնոլորտ և մեր երկիրը դարձնել գրավիչ՝ ապրելու և աշխատելու համար, այսպիսով պայքարել արտագաղթի դեմ - Հայաստանում ձևավորել հավասար հարթության վրա փոխգործակցության մթնոլորտ և տարածվող ժողովրդավարության մշակույթ Շարժման հաջողության գրավականը կառուցողական քննադատության և քաղաքացիական կազմակերպվածության մեջ է: Եղիր ընդդիմադիր ու շարունակիր ակտիվ լինել: Կեցցես դու, պայքարի ելած ՀՀ քաղաքացի: Ջերմագին բարևներով՝ Քո համախոհները Բեռլինից Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝11403106_901004573271891_2465029359653579903_n Արտակ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից