Նիկոլ Փաշինյանը արձագանքում է ոստիկանությանը (տեսանյութ)
Իմ աչքի առաջ այստեղ ոչինչ չի փոխվել, ոստիկանությունը պետք է բացատրի՝ ինչու է դիմում այդ գործողությունների,- հայտարարում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ սա խաղաղ հավաք է, եւ այս օրերի ընթացքում ոստիկանությունը նման հայտարարություն չէր. «Ինչն է փոխվել այսօր»։ Ոստիկանությունը պահանջում է հեռանալ, հակառակ դեպքում կդիմի ուժի։ Ներկաները նստացույց են անում։ Ոստիկանությունը ուժեր է կուտակել։ Վլադիմի Գասպարյանը կես ժամ ժամանակ է տվել։ Լրագրողներին եւս զգուշացրել են հեռանալ, եւ չբողոքել՝ եթե նրանց նկատմամբ եւս ուժ կիրառվի։ Բանավեճ է սկսվել ոստիկանության ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Վերջինիս ոստիկանները պահանջում են՝ կոչ անել։ Պատգամավորը հրաժարվում է, քանի որ ինքը կազմակերպիչ չէ։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ասում է. «Հեռացրեք ստահակներին»։ Նա տալիս է Արգիշտի Կիվիրյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա թիմի անունը, թե նրանք ինչ-որ գործողությունների են պատրաստվում։ «Ես այստեղ եմ,որ բռնություններ թույլ չտամ»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Կենդանի պատնեշ է ձգվում՝ պատգամավորների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ոստիկանության եւ նստացույց սկսած քաղաքացիների միջեւ։ Ոստիկանները առգրավվել են բարձրախոսներից մեկը։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների մի մասը գնացել է Ազատության հրապարակ՛։