Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ուժեր ուզում են այս հարցը օգտագործել այլ նպատակների համար. Օսիպյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
չենք

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին առաջարկում է Բաղրամյան պողոտայից տեղափոխվել մեկ այլ վայր, օրինակ՝ Ազատության հրապարակ, բայց համապատասխան թույլտվություն ստանալուց հետո. <Կան մարդիկ, որ նախապատրաստվել են, պատահական չեն շշերով ավազները, պատահական չեն դիմակավորված մարդիկ, զենքը, որ հայտնաբերվել է, մահակները, որ թափահարում են, ոստիկանությունը տիրապետում է, գիտի՝ ովքեր են, ինչեր են օգտագործում, մենք փուլառփուլ հանգիստ գործընթաց ենք անում, խնդիր չկա մեր միջեւ, կան քաղաքացիներ, որոնք իրավագիտակից քաղաքացիներ են, մի ուրիշ կատեգորիայի քաղաքացիներ էլ դժգոհ են, ուզում են ուրիշ ուղով գնալ; Ոստիկանությւոնը թույլ չի տալու անօրինականություններ>; Ըստ Օսիպյանի՝ ակցիան կազմակերպվում է նույնիսկ դրսի ուժերի կողմից, սակայն լրագրողի հարցին ի պատասխան չի մասնավորեցնում, թե կոնկրետ ում կամ որ երկրի: Օսիպյանը գիտի՝ համակարգող խմբի անդամները ցանկություն ունեին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, <բայց կան ուժեր, որ չեն թույլատրել, նրանց ձեռնտու չէ, ուզում են այս հարցը օգտագործել այլ նպատակների համար>: <Ամեն կերպ փորձելու եք ազատել այսօր Բաղրամյան պողոտան, շարունակելու ենք բացատրել, որ գործողություններն անօրինական են, որ վերադառնան Ազատության հրապարակ; Հայտարարությունից հետո սա արդեն միտում է՝ ընդվզման տանել ժողովրդին, թող դիմեն օրինական ճանապարհով, թույլտվություն ստանան՝ փակեն որ փողոցն ուզում են>,- ասում է փոխոստիկանապետը: Վալերի Օսիպյանը, անդրադառնալով հունիսի 23-ին ոստիկանության կիրառած ուժի մասին՝ դիմելով լրագրողներին ասաց. <Կան լրագրողներ, որոնց նկատմամբ եղել են ոչ համաչափ գործողություններ, ներողություն եմ խնդրում, բայց նույն հաջողությամբ տեսնում են մեր  վերաբերմունքը ձեր նկատմամբ, բայց դուք շատ դեպքերում խոչընդոտում, սահմանափակում եք մեր գործողությունները>: Եթե մինչ առավոտ չազատեն, մենք կվերականգնենք հասարակական կարգը՝ կրկին շեշտում է Օսիպյանը: Նա նաեւ հիշեցնում է՝ <Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ Շահեն Հարությունյանի՝ մարզադաշտ մտնելով մեծ գումար է ֆեդերացիան որպես տուգանք մուծել, բայց նրան անգամ մատով չեն դիպել, իսկ մյուս երկրներում տեսեք ինչպես են վարվում դաշտ մտնող  մարդկանց հետ>: Ուրախ եմ, որ օգոստոսի մեկից չեմ վճարելու. վերջում հայտարարեց Օսիպյանը: