A
A
Սերժ Սարգսյանը ժողովրդին առաջարկում է ոչ թե մեկ, այլ մյուս գրպանից վճարել (տեսանյութ)
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ դա հարցը հերթական անգամ ձգելու մարտավարություն է, որը հայտնի չէ, թե ինչով կավարտվի. <Չգիտենք՝ էներգետիկ անվտանգության ոլորտում առաջացած խնդիրները կլուծվեն արդյոք, բացի այդ, նա փաստացի ժողովրդին առաջարկում է ոչ թե մեկ, այլ մյուս գրպանից վճարել; Սակայն ինչ որոշում էլ որ կայացնի քաղաքացիական շարժումը, ես կհարգեմ, իրենք պետք է իրենց հետագա մարտավարության մասին որոշում կայացնեն, ես իմ որեւէ հայտարարությամբ որեւէ կերպ չեմ ազդելու>: