ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՄՐՑԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 2006թ. ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունում ընդգրկվել է Դ խբում, որտեղ մրցելու է Բելառուսի չեմպիոն Սոլիգորսկի «Շախտյորի», Էստոնիայի չեմպիոն «Էկրանեսի», ինչպես նաեւ հաշվարկից դուրս հանդես եկող Ռուսաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ:
Մրցաշարի ֆավորիտ Մոսկվայի ԲԿՄԱ-ն Թբիլիսիի «Դինամոյի», Տաշքենդի «Պախտակորի» եւ Էստոնիայի ՏՎՄԿ-ի հետ ընգրկվել է Ա խմբում: Մյուս ֆավորիտը՝ Դոնեցկի «Շախտյորը», Գ խմբում մրցելու է մոլդովական «Շերիֆի», Թուրքմենստանի ՄՏՏՈՒ-ի եւ Կիրգիզիայի չեմպիոն «Դորդոյ Դինամոյի» հետ:
Ավանդական այս մրցաշարը անցկացվում է Մոսկվայում, սակայն այս անգամ կարող է անցկացվել այլ վայրում:
ՀԱՍՏԱՏՎԵՑ «ԳՈԼ-2»-Ը
Ինչպես հայտնի է, ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագրով վերակառուցվեց «Մալաթիայի» ֆուտբոլի դպրոցը, որը շագործման հանձնվեց դեռեւս 2003թ.: ՖԻՖԱ-ն օրերս հաստատել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ներկայացված «Գոլ-2» ծրագիրը, որով կառուցվելու է Ինտերնատ մարզահամալիր` իր բոլոր հարմարություններով:
«Գոլ-2»-ը հաստատելիս ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները նկատի են ունեցել, որ ՀՖՖ-ն «Գոլ-1» ծրագրի շրջանակներում հիմնովին վերակառուցված Մալաթիայի մարզադպրոցի հետշահագործման շրջանում կիրառել է զարգացման ճիշտ ծրագրային քաղաքականություն:
«Գոլ» ծրագրի բյուրոյի նիստում նշվել է նաաեւ, որ ՖԻՖԱ բարձրաստիճան ներկայացուցիչների Հայաստան կատարած տեսչական այցի, հետշահագործման մոնիտորինգի, Հայաստանում ՀՖՖ-ի կողմից իրականացվող մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մոդելի եւ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցներում ՀՖՖ-ի իրականացրած ներդրումային քաղաքականության հանգամանալից ուսումնասիրության արդյունքում` մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Հայաստանի մոդելը ճանաչվել է ամենաարդյունավետը:
ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐՈՒՄ
Կիրպրոսի Լիմասոլ քաղաքում սկսվել է ՈւԵՖԱ-ի պատանեկան ֆուտբոլին նվիրված 8-րդ կոնֆերանսը, որի ընթացքում կկայանան նաեւ 2006/07թթ. Եվրոպայի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունները: Հավաքականները ըստ վարկանիշի ընդգրկված են 2 զաբմյուղներում:
17 տարեկանների Հայաստանի հավաքականը իր անհաջող ելույթների պատճառով ընդգրկվել է Բ զաբմյուղում հետեւյալ հավաքականների հետ. Իսլանդիա, Բուլղարիա, Նորվեգիա, Լեհաստան, Մոլդովա, Իռլանդիա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Ալբանիա, Շվեդիա, Կիպրոս, Լիտվա, Բոսնիա, Մակեդոնիա, Վրաստան, Սլովենիա, Մալթա, Ղազախստան, Անդորրա, Ֆարերյան կղզիներ, Էստոնիա, Սան Մարինո, Լիխտենշտեյն: Վերը նշված հավաքականներից մեկը, կլինի Հայաստանի մրցակիցը, որին կավալենան եւս 2 հավաքական Ա խմբից:
Իսկ ահա Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը շնորհիվ իր բարձր վարկանիշի հայտնել է Ա զամբյուղում հետեւյալ երկրների հետ. Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, Լեհաստան, Սերբիա, Նորվեգիա, Պորտուգալիա, ՈՒկրաինա, Իռլանդիա, Ռուսաստան, Սլովակիա, Հոլանդիա, Հունգարիա, Դանիա, Շվեդիա, Շոտլանդիա, Խորվաթիա, Թուրքիա, Իսրայել, Սլովենիա, Հունաստան, Վրաստան: