ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՂԹԵՑ ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԸ
Մեկնարկել է շախմատի աշխարհի անհատական առաջնությունը, որի առաջին փուլում Հայաստանից ամենաբարձր վարկանիշ ունեցող Լեւոն Արոնյանը պարտության մատնեց եգիպտացի Ալի Ֆրհաթին:
Արտաշես Մինասյանը պարտվեց հոլանդացի գրոսմայստեր Լուկ վան Վելիին: Մեր մյուս շախմատիստները՝ Կարեն Ասրյանը եւ Ռաֆայել Վահանյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի եւ հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկեն թայ-բրեյքում, որը կկայանա վաղը:
Փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել աշխարհի առաջնությանը: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչով է պայմանավորված Հակոբյանի որոշումը:
«ՄԻԿԱՆ» «ՎԱՌԵՑ» ԱՍՏՂԵՐԻՆ
Շարունակվում է շախմատի ակումբային Հայաստանի առաջնությունը: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 22 միավորով վստահորեն գլխավորում է «Միկան»: Վերջինս 5-րդ տուրում խոշոր 5,5:0,5 հաշվով հաղթեց «Փայլող աստղեր» թիմին: 2-րդ տեղում է ընթանում շախմատային ակադեմիայի թիմը, որն իր ակտիվում ունի 20.5 միավոր: Լավագույն եռյակը 19.5 միավորով եզրափակում է շախմատային դպրոցի թիմը:
ՓՈԽԱՐԻՆՎԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն իր հերթական հանդիպումն է անցկացրել Ամստերդամի «Այաքս»-ի կազմում՝ Հոլանդիայի առաջնությունում:
«Ուտրեխտ»-ի հետ կայացած մրցավեճում Մանուչարյանը ասպարեզ է դուրս եկել հիմնական կազմում, սակայն փոխարինվել է 19-րդ րոպեին: «Այաքս»-ն այս խաղում զիջել է 0:1 հաշվով: