Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականի ֆուտբոլիստներից 2-ը զինծառայությունից կազատվեն

Պաշտոնական
ozbiliz_FKQ1lHq

Կառավարության հունիսի 18-ի նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի՝ ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Արաս Օզբիլիզին և Գաել Անդոնյանին մինչև 2017 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը։ Այս որոշման հիմնավորումների բաժնում նշվում է. «Դանիել Իհսանի Օզբիլիզին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին պարտադիր որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Դանիել Իհսանի Օզբիլիզին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, որոնք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում: Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Դանիել Իհսանի Օզբիլիզին և Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին։ Հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»: