Պորտուգալացիների դեմ հնարավոր է խաղալ
«Բոլորս էլ գիտենք, որ բարդ է լինելու: Պորտուգալացիների դեմ հնարավոր է խաղալ, մնում է գտնել նրանց թույլ կողմերը եւ հակադրել մեր ուժեղ կողմերը» - Հայաստան – Պորտուգալիա ֆուտբոլային խաղի կապակցությամբ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է մեր ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնականտար Սարգիս Հովսեփյանը: Ըստ նրա՝ թիմի մեկնարկային կազմի բոլոր ֆուտբոլիստները ֆիզիկապես պատրաստ են խաղին, այդ թվում նաեւ Կառլեն Մկրտչյանն ու Լեւոն Հայրապետյանը, որոնք որոշ ժամանակ խաղային փորձի պակաս են ունեցել: Սարգիս Հովսեփյանին մտահոգում է միայն այն, թե ինչպիսի ֆուտբոլ կցուցադրի թիմն իր առաջին խաղի ժամանակ: «Մենք ցանկանում ենք լավ, դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: Եթե դրական արդյունքի էլ չհասնենք, պետք է աշխատենք լավ խաղ ցուցադրել» - նշել է մեր թիմի ժամանակավոր ղեկավարը: