Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալիայի մարզիչը համոզված է իր թիմի հաղթանակում

Սպորտ
sport-hajastan-portugalia1

«Վաղվա խաղի հետ կապված որոշակի անհանգստություններ կան, բայց ես լիովին հանգիստ եմ, որովհետեւ համոզված եմ, որ մենք հաղթելու ենք» - Եվրոպայի առաջնության Հայաստան – Պորտուգալիա ընտրական հանդիպման կապակցությամբ այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսում ասել է հյուրերի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանթուշը: Փորձառու մասնագետը բնութագրելով Հայաստանի հավաքականի խաղը, ասել է, որ այն պաշտպանողական ֆուտբոլ է ցուցադրում, ինչը խնդիրներ կստեղծի իր թիմի հարձակման գծի համար: «Մեր թիմում կան հարձակվողներ եւ կիսապաշտպաններ, որոնք կարող են բեկում մտցնել խաղի մեջ եւ ճեղքել մրցակցի հագեցած պաշտպանությունը» - եզրակացրել է պորտուգալացիների մարզիչը: Ֆերնանդո Սանթուշը լիովին գոհ է իր սաների ֆիզիկական վիճակից, բացի այդ համոզված է, որ նրանք հաղթահարել են ժամային գոտիների տարբերությունը եւ այլեւս հոգեբանական խնդիրներ չունեն: