Նկարչությունն ու կոմերցիան զուգահեռներ են (տեսանյութ)
«Երբ դեռ նոր ես ձևավորվում որպես նկարիչ, շատ կարևոր է շրջապատի կարծիքը, աջակցությունը, քանի-որ արարում ես, ի վերջո, մարդկանց համար: Նկարչությունը կոմերցիա չի, սակայն կոմերցիան և նկարչությունը զուգահեռներ են: Այստեղ մեծ է փիարի դերը, և ցավոք միշտ չի հաղթանակում արվեստը»,- ասում է մոսկվաբնակ մեր հայրենակից, երիտասարդ ու խոստումնալից նկարիչ Դավիթ Բաղդասարյանը: Նրա առաջին անհատական ցուցահանդեսը մեծ հաջողությամբ անցավ Մոսկվայի «Լե արտ նուվո» պատկերասրահում: Անհատական ցուցահանդեսին զուգահեռ Դավիթը մասնակցեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մոսկվաբնակ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին: «Նկարիչը ոչ թե մասնագիտություն է,-ասում է Դավիթը,- այլ դիագնոզ: Նկարում եմ՝ ինչ ինձ հիշում եմ: Երբ փոքր էի, չէի մտածում, որ նկարիչ եմ դառնալու»։ Ուրախ կլինեի Երևանում ևս անհատական ցուցահանդես բացել, սակայն տեխնիկական խնդիրներ կան առայժմ: Նկարիչը պետք է երբևէ չմոռանա իր արմատները, վստահ է Դավիթ Բաղդասարյանը, սակայն պետք է ազատ լինի իր արվեստում և որևէ կախվածություն որևէ քաղաքից կամ բնակավայրից չունենա: