ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՇԱՆՀԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Դավիթ Նալբանդյանը դարձավ Շանհայի թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարհի հաղթող: Եզրափակիչում Նալբանդյանը հանդիպեց շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ: Վերջինս ներկայումս աշխարհի թիվ մեկ թենիսիստն է եւ համարվում էր այս մրցաշարի ֆավորիտ:
Եզրափակիչի առաջին 2 սեթում հաջողության հասավ Ֆեդերերը՝ 7:6, 7:6 հաշիվներով: Սակայն Նալբանդյանը կարողացավ հաջորդ` 3-ում 6:2, 6:1, 7:6 հաշիվներով պարտության մատնել շվեյցարացուն եւ առաջին անգամ իր կարիերայի ընթացքում դառնալ այս հեղինակավոր մրցաշարի հաղթող:
Շանհայի մրցաշարից հետո հրապարակել է լավագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել Ռոջեր Ֆեդերերը: Դավիթ Նալբանդյանը 12-րդ հորիզոնականից տեղափոխվել է 6-րդ տեղ:
ՄԱԼՈՒՄՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Արտակ Մալումյանը, Չինաստանում ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ: Մալումյանը կիսաեզրափակիչում 10:20 հաշվով պարտվեց խորվաթ մարզիկին եւ արժանացավ միայն բրոնզե մեդալի:
Մեր մյուս 5 մարզիկները պայքարը ավելի շուտ էին թողել եւ Հայաստան կվերադառնան ձեռնունայն: Ոչ մի մեդալ չեն նվաճել վրացիները, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչներն արժանացել են 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալի: