ՄԵԴԱԼՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանում ավարտին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ կայացան քառորդեզրափակիչի հանդիպումները: 6 հայ բռնցքամարտիկներից 3-ը դուրս էին եկել քառորդեզրափակիչ, որտեղ հաջողության հասնելու դեպքում առնվազն կապահովեին բրոնզե մեդալ: Սակայն մարզիկներից միայն մեկը հաջողության հասավ:
69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը 17:34 հաշվով զիջեց անգլիացի Նելի Պերկինսին: 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը մրցեց կուբացի Էմիլիո Կորեայի հետ: Վերջինիս առավելությունը այնքան մեծ էր, որ մրցամարտը ժամանակից շուտ է դադարեցվել եւ Հակոբյանին պարտություն է գրանցվել:
Հավասար պայքար մղել է միայն 81 կգ քաշային Արտակ Մալումյանը, որը մրցել է Բրազիլիան ներկայացնող Վաշինգթոն դա Սիլվայի հետ, ի վերջո հաղթանակ տարավ բրազիլացի բռնցքամարտիկի նկատմամբ: