Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2014թ.-ին ՀՀ գյուղատնտեսության համախառն արդյունքը կազմել է 993.37 մլրդ դրամ

Տնտեսություն
unnamed38

2014 թվականի մայիսից մինչև 2015 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն   1.     ՀՀ գյուղատնտեսությունում իրականացված պետական քաղաքականության, աջակ-ցության ծրագրերի և ոլորտում տնտեսավարողների ջանքերի արդյունքում վերջին 12 ամիսներին գրանցվել են դրական տեղաշարժեր: 2.    ՀՀ ազ­­­­­գային վիճակագրական ծառայության տվյալներով 2014 թվա­կանին գյուղա-տնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազ­մել է 993.37 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 7.2 %-ով: 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 120.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4.8 %-ով: Նշված ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են գրանցվել նաև ձկնաբուծության և անտառային տնտեսության ոլորտներում: 3.    2014 թվականին շարունակվել են դրական տեղաշարժերը հողային ռեսուրսների, մաս­նա­վորապես վարելահողերի օգտագործման բնագավառում։ Վարելահո­ղերի նպա­տա­կա­յին օգտագործման մակարդակը  2014 թվականին կազմել է 74.2 %, նախորդ տարվա 71.0 %-ի դի­մաց: 2015 թվականին նույնպես նախադրյալներ են ստեղծվել վարելահողերի նպատա­կային օգտագործման մակարդակի բարձրացման ուղղությամբ: 2015 թվականի բերքի հա­մար աշնանացանի տարածքները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 4.0 %-ով: 4.    Գյուղա­տնտե­սության ար­տադ­րության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համա­խառն ներքին արդյուն­քի մեջ գյուղա­տնտե­սության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավե­լացման։ 2014 թվականին այն կազմել է 19.7 %, 2013 թվականի 19.6 %-ի դիմաց: 2014 թվա­կանի 3.4 % ՀՆԱ-ի հավելաճի նպաստման 1.5 տոկոսային կետը (44.1 %-ը) բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին: Ըստ առանձին ոլորտների կատարված աշխատանքների արդյունքներն են` Բուսաբուծություն 5.    2014 թվականին գյուղա­տնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 332.7 հազ. հա, նախորդ տարվա 318.1 հազ. հա-ի դիմաց: Ցանքա­տարա­ծություն­ներն ավելացել են 14.6 հազ. հա-ով։ Նախադրյալներ են ստեղծվել 2015 թվականին այդ միտման շարունակման ուղղությամբ։ 6.   ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2014 թվականին բուսաբու­ծության համախառն արտադրանքը կազմել է 605.73 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.9 %-ով։ 2015 թվականի հունվար-մարտի տվյալներով բուսաբուծության ճյուղի համախառն արտադրանքը կազմել է 3.7 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը         28.9 %-ով, վերջինս գլխավորապես ծածկած գրունտից ստացվող արտադրանքն է: 7.        Բուսաբուծական մթերքների արտադրության ծավալ­ները բնութագրող տվյալները ներկայացվում են ստորև. (հազ. տոննա) Մթերքները 2013թ. 2014թ. 2014 թ. 2013թվականի նկատմամբ, % Հացահատիկ և հատիկաընդե­ղե­նա­յին մշակաբույսեր 548.8 590.6 107.6 այդ թվում` ցորեն 311.6 338.2 108.5 Կարտոֆիլ 660.5 733.2 111.0 Բանջարեղեն 876.0 954.6 109.0 Բոստան 208.1 245.7 118.1 Պտուղ և հատապտուղ 338.1 291.1 86.1 Խաղող 240.8 261.3 108.5 Կուտակվել է խոտ 1497.5 1552.7 103.7 8.   2014 թվականին գրանցվել է գրեթե բոլոր (բացառությամբ պտղի, որը հետևանքն էր աննախադեպ ցրտահարության պատճառած կորուստների)  մշա­կա­բույսերի համախառն արտադրանքի աճ: Առավել մեծ աճ է ապա­հով­վել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես ցորենի արտա­դրության բնա­գա­վառում: Ցորենի ինքնաբավության մակարդակը 2014 թվականին գնահատվում է 51.0-52.0 տոկոս, 2012 և 2013 թվականների համապատասխանաբար` 32.9 և 46.8 տոկոսի դիմաց: Բուսաբուծական մթերքների ավելացումն ապահովվել  է ինչպես էքստենսիվ, այնպես էլ ինտենսիվ գործոն-ների հաշվին: 9.   2014 թվականին իրականացվել և 2015 թվականի անցած ամիսներին մեկնարկել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հանրա­­պե­տության գյուղատնտեսության հողային ռե­սուրս­ների նպա­տակային օգտագործման մակարդակի բարձրացմանը, հացա­հատիկային տնտեսության զարգացմանն ու հացա­հատիկային մշակա­բույսերի ինքնա­բավության մակար­դակի բարձրացմանը։ 10.  Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015 թվականին սպասվող բերքի համար կարևոր նշանակություն ունեցավ «2010-2014 թվականների ցորենի սերմ­նաբուծության և սերմարտադրության զար­գացման» ծրագիրը, որի շրջանակներում 2014 թվականին աշնանացանի համար ՀՀ մարզպետարաններից ներկայացված նախնական ցանկ-հայտերի հիման վրա տեղական սերմարտադրողներից ձեռք է բերվել 263.79 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու, որը պայմանագրային հիմունքներով հատկացվել է ՀՀ մարզերի 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող 72 շահառուների:   ՀՀ մարզպետարաններից ներկայացված պահանջարկը բավարարելու նպատակով, ծրագրում նախորդ տարի ընդգրկված շահառուներից ձեռք է բերվել 4017.9 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության  և 195 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որը տրամա­դրվել է մինչև 3 հա ցանք կատարել ցանկացող հող­օգտա­գործողների։ 11.   Նշված ծրագրերի և այլ միջոցառումների իրականացման արդյունքում աշնանացանի ցանքատարածությունները 2014 թվա­կանին կազմել են 106.8 հազ. հա, նախորդ տարվա 100.4 հազ. հա-ի դիմաց, որը լավագույն նախադրյալ է ցորենի համախառն արտադրանքի ավելացման համար: 12.  «ՀՀ 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրի» շրջանակներում ՌԴ-ից հանրա-պետություն է ներկրվել 1906․3 տոննա գարնանացան գարու առաջին վերար-տադրության, 168․35 տոննա կապույտ առվույտի, 169․96 տոննա կորնգանի և 23․44 տոննա եգիպտացորենի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողից գնվել է 150 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացու: Սերմացուի 1 կիլոգրամը հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցա­բերելու նպատակով հատկացվել է պետության կողմից ձեռք բերված արժեքից 35-50 % ցածր գներով` գարնանացան գարին՝ 130 դրամով, եգիպտացորենը՝ 350 դրամով, առվույտը՝ 1500 դրամով, կորնգանը՝ 370 դրամով: Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ մարզերում վճարունակ պահանջարկի բացա­կայության պատճառով իրացվել է ներկրված սերմացուների շուրջ 39 %-ը։ ՀՀ կառավարություն 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշմամբ ՀՀ մարզ­պետարանների միջոցով չիրացված սերմացուները հատկացվել են գյուղացիական տնտեսություններին՝ 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։ 13.  Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտա-դրության զարգացման ծրագիրը մեկնարկել է նաև 2015 թվականի համար: Տվյալ ծրագրի շրջանակներում ՌԴ-ից ներկրվել է 1013.8 տոննա գարնանացան գարու, 5.3 տոննա եգիպտացորենի, 59.2 տոննա առվույտի, 247.8 տոննա կորնգան, ինչպես նաև  «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից ձեռք է բերվել 120 տոննա գարնանացան գարու սերմացու: Վերջիններս պետության կողմից ձեռք բերված գներից էականորեն ցածր գներով հատկացվել են գյուղատնտեսությունում տնտեսավարողներին արժեքից ավելի ցածր գներով: Ծրագրի իրականացումը լավագույն երաշխիք է գարնանացանի հաջող իրակա­նացման և ցանքատարածությունների ընդլայնման համար: 14. 2014 թվականին «Բույսերի պաշտպանության միջոցառումներ»  ծրագրի շրջա­նակներում բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքները հիմք ունենալով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պայքարի միջո­ցառումներ են իրականացվել հետևյալ բաղադրիչներով․ 1) պայքար կրծողների դեմ՝ այս բաղադրիչով 2014 թվականի գարնանը և աշնանը ՀՀ մարզպետարաններին  անհատույց հատկացվել է  6591.6 կգ ցինկի ֆոսֆիդ, որով պայքար է իրականացվել 54.9 հազ. հա առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողա-տեսքերում, 2) պայքար անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ՝ 6300 հա անտառային տարածքներում: 3) պայքար մորեխների դեմ բաղադրիչով միջոցառումներ են իրականացվել  առավել վարակված 795 հա տարածքի վրա։ 15. «Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիրը» շարունակվում է նաև 2015 թվականին, որի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում է պայքարի միջոցառումներ իրականացնել շուրջ 69.0 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և մինչև 13.0 հազ. հեկտար` անտառային տարածքներում: 16. 2014 թվականի վեգետացիայի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսում­նասիրությունների արդյունքում ՀՀ Արմավիրի մարզում հայտնաբերվել է ֆիլոքսե­րայով վարակված 11.07 հա այգի` 23 տնտեսության պատկանող հողատարածքներում: ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 92-Ն որոշման համաձայն 11.07 հա այգետարածքներում իրականացվել են բույսերի պաշտպանության միջոցառումներ, ընդ որում 9.24 հա այգու քանդման, միջոցառումների և այգետերերին սոցիա­լական աջակ­ցություն տրամադրելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 48.1 մլն դրամ: Ներկայումս 9.24 հա այգիների քանդման աշխատանքներն ավարտված են: 1.83 հա այգիները չեն քանդվի, քանի որ այգին հիմնված է պատվաստված տնկանյութով, մեկուսացված է: Բույսերի պաշտպանության միջոցառումը կիրականացվի տնտեսավարողի միջոցներով: 17. Նախարարության 2014թ. կարևորագույն խնդիրներից է եղել Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում մորմազգի մշակաբույսերի ցեցի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների կազմակերպումը: ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են 2900 հատ ֆերոմոնային թակարդներ: Մոնիթորինգի արդյունքների հիման վրա համայնքներում տարվել են խորհրդատվական աշխատանքներ՝ վնասատուի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու ուղղությամբ։ Արդյունքում հողօգտագործողների կողմից իրականացված պայքարի համալիր միջոցա-ռումների շնորհիվ զգալիորեն նվազել է բերքին ցեցերի կողմից հասցված վնասը, ավելացել են արտադրության ծավալները: Միջոցառումների իրականացման համար ծախսվել է 27.5 մլն դրամ: 18. Վերը նշված միջոցառումն իրականացվելու է նաև 2015 թվականին «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում` «Հայաստանի Հանրա-պետությունում լոլիկի, ականող ցեց և կարտոֆիլի ցեց վնասատուների, մոնիթորինգի իրականացման նպատակով 2015 թվականի պետական աջակցության» բաղադրիչով, որի շրջանակներում հանրապետության տարբեր մարզերի 10.1 հազ. հեկտար մորմազգիների ընտանիքին պատկանող մշակաբույսերի դաշտերում կիրականացվի մոնիթորինգ, վնասատուների հայտնաբերման և պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների որոշման և վնասատուների դեմ պայքարի խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հանրապետություն է ներկրվել 3300 ֆերոմոնային թակարդ, և ներկայումս ընթանում է դրանց տեղադրման գործընթացը: 19. 2014 թվականին շարունակվել է «Սերմերի ո­րա­կի ստուգ­ման և պե­տա­կան սորտափոր­ձար­կ­ման ծրագիրը», որի շրջանակներում նախորդ տարվա ընթացքում ստուգվել են գյուղատնտեսական մշակաբույսերի 16.6 հազ. տոննա սերմեր, որից հացահատիկ և հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ 12.1 հազ. տոննա: 2015 թվականի ընթացքում` մինչև մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում ստուգվել են գյուղա­տնտեսական  մշակաբույսերի 2.8 հազ.  տոննա սերմեր, որից հացահատիկ և հատիկա­ընդեղեն մշակաբույսերի՝ 1.5 հազ. տոննա: Ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս սորտափորձարկումների միջոցով ընտրել և Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունների համար երաշխավորել  բույսերի  նոր արդյունավետ սորտեր, որոնց օգտագործումը կապահովի բարձր և կայուն բերքատվություն: 20. «Հողերի ագրոքիմիա­­կան հետազոտության և բեր­րիության բարձ­րա­ց­ման ծրագրի» շրջանակներում 2014 թվականին հետազոտվել են 172 համայնքի գյուղատնտեսական նշանակության 90.2 հազ. հեկտար հողեր: Փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվել են 172 ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման երաշխավորագրեր: 2015 թվականին հետազոտվելու է հանրապետության 170 համայնքի 84.9 հազ. հեկտար հողատարածքից վերցված 28.3 հազ. հողանմուշում  սննդատարրերի ապահովվածությունը` կատարելով 71.6 հազ. փորձաքննություն և որոնց հիման վրա կազմվելու և համայնքներին է հանձնվելու 170 ագրոքիմիական քարտեզ: Ծրագիրը հնարավորություն է տալիս 5 տարվա ընթացքում հանրապետության բոլոր համայնքների հողերն ենթարկել ագրոքիմիական հետազոտման, կազմել խոշոր մասշտաբի ագրոքիմիական քարտեզներ (բույսերի սննդառության համար կարևոր սննդատարրերով ապահովվածության մասին), մշակել պարարտանյութերի խնայողաբար և արդյունավետ օգտագործման վերաբերյալ գիտականորեն հիմնավորված հանձնարարականներ, որոնք տրամադրվում են համապատասխան համայնքներին: 21. 2014 թվականին առանձնակի կարևորվել են բնական աղետ­ների հետևանքների մեղմման ուղղությամբ միջոցառումները: 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակա­հատ­վածում տեղի ունեցած ցրտահարության հետևանքով վնասվել էր ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 287 համայնքի 31716 գյուղացիական տնտեսության շուրջ 9185 հա  այգետարածք, հիմնական վնասը կրել են ծիրանի այգետարածքները, հանրա­պետության 8890 հա բերքատու ծիրանի այգիներից շուրջ 6711 հեկտարը ցրտահարվել է։ Վնասը գնահատվել է շուրջ 11.0 մլրդ դրամ: 20.1. Ցրտահարության պատճառած վնասները մեղմելու նպատակով մարզ­պետա­րան­ներից ներ­կայացված պահանջների հիման վրա հողօգտագործողներին անհա­տույց հատկացվել է 85 մլն դրամ արժեքով սերմացու, որով ցանք է կատարել ավելի քան 3300 հա տարա­ծության վրա։ 20.2. Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտա-դրության զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում իրացվող գարնանացան գարու  սերմացուի արժեքը 200 դրամից իջեցվել է 130 դրամի։ 20.3.  2014թ. մայիսի 24-ին տեղի ունեցած կարկտահարության հետևանքները մեղմելու նպա­տակով՝ ՀՀ Լոռու մարզում տուժած 11 համայնքների հողօգտագործողներին անհատույց հատկացվել է 95.25 տոննա ազոտական պարարտանյութ  և 7620 լիտր դիզելային վառելանյութ։ 20.4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին, Լոռու մարզում մայիսին և հուլիսին տեղի ունեցած կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով՝ ՀՀ Շիրակի մարզում տուժած 34 և ՀՀ Լոռու մարզում տուժած 15 համայնքներում «ՀՀ-ում 2010-2014թթ.  ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում 2013թ․ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած թվով 1822 և 2014թ․ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի հայտ ներկայացրած թվով 3650 տնտեսավարողների կողմից հետ վերադարձման ենթակա գումարների հավաքագրման հարցը հետաձգվել է և կքննարկվի 2015թ․հուլիս ամսին։ 20.5. Ցրտահարությունից և փոթորկից տուժած համայնքներին պետական անհա­տույց աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերին հատկացվել է 526.897 մլն  դրամ՝ հողի և ջրի վարձավճարների փոխհատուցման նպատակով։ Անասնապահություն 21. Վերջին տարիներին հանրապետությունում անասնագլխաքանակի ավելացումը նախադրյալներ ստեղծեց անասնապահական մթերքների ծավալների ավելացման համար: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի համեմատությամբ տավարի գլխաքանակն ավելացել է 10.9 հազար գլխով կամ 1.6 %-ով և կազմել է 688.5 հազար գլուխ, որից կովերի գլխաքանակն ավելացել է 4.3 հազար գլխով կամ 1.4 %-ով և կազմել է 313.9 հազար գլուխ, ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել։