ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին2003թ.-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրականացնում է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգի դրույթները: Ներկայումս ՈԻԵՖԱ-ի կողմից կազմվել է ակումբների արտոնագրման համակարգի նոր Ուղեցույց որը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի Գործկոմի կողմից ս.թ. սեպտեմբերի 21-ին եւ որը գործելու է 2008/09թթ. մրցաշրջանից:
Այդ կապացությամբ այսօր հայկական ակումբների համար անցկացվեց սեմինար, որը գլխավորում էին ՈՒԵՖԱ-ի արտոնագրման բաժնի ղեկավար Անդրեա Տրավերսոն, նրա օգնական Սայմոն Պատրիկը, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը:
Սեմինարից հետո կայացած մամուլի ասուլիսում Անդրեա Տրավեսոն հայտնեց, որ հիմնական փոփոխությունները վերաբերվում են ակումբների ֆիննանսական գործներությանը, մանկապատանեկան ֆուտբոլին, ֆուտբոլային բժշկությանը եւ մարզիչների որակորմանը: ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշեց, որ մինչ այժմ ակումբները արտոնագրում չանցնելու դեպքում չէին զրկվում բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքից, սակայն սկսած 2008թ.-ից այն լինելու է պարտադիր, իսկ հետագայում նաեւ 1-ին խմբի ակումբների համար:
Մինասյանը ասաց նաեւ, որ սեմինարի ընթացքում ակումբների ներկայացուցիչները մի փոքր դժկամությամբ են ընդունել արտոնագրման նոր համակարգը. «Նրանք գիտակցում են, որ նոր պարտավորություններ էին ի հայտ գալիս եւ մի փոքր բարդանում է իրենք գործը: Սակայն դա արվում է ի շահ ֆուտբոլի: Ընդհանրապես արտոնագրման միջոցով ՈւԵՖԱ-ն փորձում է ֆուտբոլի մակարդակը բարձրացնել»: