A
A
6 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Ռաֆայել Վահանյանը նույնպես կարող է մասնակցել նոյեմբերի 26-ին Ռուսաստանում մեկնարկող շախմատի աշխարհի անհատական առաջնությանը:
Այս առաջնությանը Հայաստանից կմասնակցեն նաեւ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը: Հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը առաջնությանը կմասնակցի Սլովակիայի դրոշի ներքո:
Ընդհանրապես առաջնությունը բավական ուժեղ կազմ է հավաքել, որի մասնակիցները չեմպիոնի կոչման համար կպայքարեն օլիմպիական մրցակարգով: Առաջնությունը ավարտվի դեկտեմբերի 20-ին: