Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

Պաշտոնական
mils11

Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց  իրավունքների պաշտպանությամբ: Հանդիպման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեսպան Միլսին ներկայացրեցին իրենց գործունեությունն ուղղված Հայաստանում ԼԳԲՏ-ների իրավական ու մարդու իրավունքների լիակատար պաշտպանության ապահովմանը: Միացյալ Նահանգները շարունակում է հաստատակամորեն հանդես գալ ԱՄՆ-ում ու աշխարհի այլ վայրերում ԼԳԲՏ-ների իրավահավասարության ապահովման դիրքերից: Թե՛ նախկին պետքարտուղար Քլինթոնը, թե՛ ներկայիս պետքարտուղար Քերին խիստ հայտարարություններով դատապարտել են ԼԳԲՏ-ների նկատմամբ խտրականության ու բռնության դրսևորումները՝ ընդգծելով, որ բոլոր մարդիկ ի ծնե ազատ են, հավասար, ունեն արժանապատվություն և իրավունքներ և որ յուրաքանչյուրի համար պետք է ապահովված լինեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված բոլոր  իրավունքներն ու  ազատությունները: ԱՄՆ դեսպանությունն իր Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում աջակցել է հասարակական կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս Հայաստանում բոլորի համար հավասար իրավունքների ապահովման դիրքերից: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն