A
A
Հակոբ Հակոբյանը ազատության մեջ բուժում է ստանում. մեղադրանքը կարճված չէ
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում ոչ ստացիոնար պայմաններում շարունակում է բուժում ստանալ։ Նրա պաշտպան Կարեն Սարդարյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ անհրաժեշտ հետազոտություններ է անցնում, եւ առողջական վիճակը համեմատաբար լավ է։ Հարկեր վճարելուց խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրության մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխվել է փետրվարի 4-ից։ Նրա առողջական վիճակը լավ չէր։ Իսկ գործի նախաքննությունը, պաշտպանի խոսքերով, շարունակվում է։ Մեղադրանքը կարճված չէ, ոչ էլ փոխվել է մեղադրանքի ծավալը։