Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Սպորտ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ԱՂԱՍԻՆ ՊԱՐՏՎԵՑԻՆ

Շանհայում մեկնարկել է թենիսի տղամարդկանց տարվա ամփոփիչ մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի լավագույն 8 թենիսիստները: 1-ին խմբում ընդգրկված Դավիթ Նալբանդյանը 3:6, 6:2, 4:6 հաշիվներով զիջեց Ռոջեր Ֆեդերերին: Անդրե Աղասին էլ 2:6, 3:6 հաշիվներով զիջեց Նիկոլայ Դավիդենկոյին:

ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ 4-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Քաթարում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Արմեն Ղազարյանը 69 կգ քաշային կարգում գրավեց 4-րդ հորիզոնականը: Մեր մյուս ծանրորդները դեռ ասպարեզ դուրս չեն եկել:

ՖՈՒՏԲՈԼՆ ԸՆԴԴԵՄ ՇԱՔԱՐԱԽՏԻ

Այսօր միջազգային հանրությունը, այդ թվում եւ ֆուտբոլային հանրությունը, նշում է դիաբետիկների` շաքարախտով հիվանդների միջազգային օրը: «Նովո Նորդիսկ» համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունը օրվա կապակցությամբ անցկացնում է մրցույթներ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բալկանյան եւ այլ երկրներում:

Հայաստանում գավաթի խաղարկությանը կմասնակցեն երեխաներ «Բանանց» ֆուտբոլային ակումբից եւ «Շենգավիթ» ֆուտբոլի դպրոցից Ալավերդու, Կապանի, Քասախի, Արթիկի, Արմավիրի, Վայքի, Վեդու, Ստեփանավանի, Շենավանի, Նոր Հաճընի, Աբովյանի, Տավուշի մարզի դպրոցները:

Մասնակիցները կպարգեւատրվեն դիպլոմներով, որտեղ կոչ է արված վարել առողջ ապրելակերպ, չկորցնել երիտասարդ տարիները, քանզի միայն այդ կերպ է հնարավոր ժիր ու եռանդուն լինել ողջ կյանքի ընթացքում:

ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Ֆուտզալի Հայաստանի առաջնության 2-րդ տուրում Երեւանի «Պոլիտեխնիկը» սեփական հարկի տակ 17: 3 հաշվով հաղթեց «Ամիկին»:

«Ադանա» -«Ցալկուտ» հանդիպումը կայացել է «Հրազդան» ՄԹՀ մարզադահլիճում, ավարտվել է «Ադանայի» հաղթանակով` 4:3:

«Թալ Գրիգ»-«Գյումրի» հանդիպումը, որը կրկին կայացել է «Հրազդան» ՄԹՀ մարզադահլիճում, ավարտվել է «Թալ Գրիգի» հաղթանակով` 7:3: