Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկը կապիտալ վերանորոգվել է

Պաշտոնական
ղ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին հանրապետության հարավային թեւում մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում կապիտալ վերանորոգված զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը բանակաշինության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում առանցքային տեղ է հատկացրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր սպայի եւ զինվորի ավանդը մեր հանրապետության անվտանգության ապահովման մեջ: Բակո Սահակյանը բարի ծառայություն, խաղաղություն ու բարօրություն է մաղթել զինվորներին եւ հրամանատարներին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: ղ2   ղ1   ղ3 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ