Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ

Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Շանհայում կայանալիք տարվա ամփոչիչ մրցաշարին, որին մասնակցում են աշխարհի լավագույն 8 մարզիկները:

ԱՄՆ-ն ներկայացնող Էդնի Ռոդիկը վնասվածքի պատճառով չի մասնակցի այս մրցաշարին եւ նրա փոխարեն ասպարեզ կմտնի Դավիթ Նալբանդյանը, որը վերջին ամիսներին այնքան էլ հաջող հանդես չի գալիս, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: