Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Սպորտ

Ինչպես եւ սպասվում էր շախմատի Հայաստանի հավաքականը վստահորեն 3: 1 հաշվով հաղթեց Չինաստանի կանանց հավաքականին, աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում:

Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց Զաո Խուեին: Արոնյանը խաղասզկբից ուներ առավելություն եւ 40-րդ քայլին մրցակցին պարտության մատնեց: Թվում էր հաջողությունը 2-րդ խաղատախտակի վրա սպիտակնորով հանդես եկող Ռաֆայել Վահանյանը, որի մրցակիցը Հուանգ Քիան էր: Փորձառու Վահանյանին այդպես էլ չհաջողվեց առավելություն ստանալ կարգով իրենցից անհամեմատ ցածր շախմատիստուհու նկատմամբ եւ այս պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 3-րդ խաղատախտակի վրա սեւերով այս առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց Սմբատ Լպուտյանը եւ հաղթեց Վանգ Յուին: 4-րդ ում էլ Աշոտ Անսաստասյանը ունենալով առավելություն այնուամենայնիվ ոչ-ոքի ավարտեց պարտիան Չեն Յանգի հետ:

Այս հաղթանակից հետո Հայաստանը 13,5 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական շրջանցելով ԱՄՆ-ի հավաքականին: Վերջինս 0:4 հաշվով պարտվեց Չինաստանի տղամարդկանց հավաքականին: Չինացիները բավական հաջող են հանդես գալիս եւ վաղը հանդիպելու են Հայաստանի հետ: Չինացիները վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ իրենց ակտիվում ունեն 19 միավոր: 2-րդ տեղում Ռուսաստանն է, որը այս տուրում ազատ էր: