Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու պատմաբանները չեն անդրադառնում Հ. Բագրատյանի ժամանակների հերոսական էջերին (տեսանյութ)

Տնտեսություն
Hrant_Bagratyan

ԱԺ-ում այսօր ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում եւս մեկ անգամ հիշեցրեց, որ 1989թ. դադարից հետո իր վարչապետության տարիներին իր որոշմամբ այն կրկին գործարկվեց: Նա սխալ է համարում այդքան վարկ վերցնելը. «Ասում եք՝ մինչեւ 270 մլն դոլար վարկ է պետք. մի հատ ճշտեք՝ որքան է հստակ պետք, նոր ասեք ու, ընդհանրապես, նոր պարտք կուտակելը լավ բան չէ»: Այնուհետեւ նա խոսեց ատոմակայանի անվտանգության ու տեխնիկական վիճակի մասին: Պարոն Բագրատյանը տեղեկացրեց, որ 1990-ականներին, երբ ատոմակայանը պետք է վերագործարկվեր, աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրելով ատոմակայանի տեխնիկական վիճակն ու անվտանգությունը, ասել էին՝ եթե անգամ միտումնավոր  աղետի տանես այս ատոմակայանը, այն լավագույն դեպքում կանցնի ստորգետնյա ջրեր, այն շրջակա միջավայրին չի կարող սպառնալիք լինել. «Ես շնորհակալություն եմ հայտնում ինձ հետ աշխատած մարդկանց, որոնք ինձ հետ միասին ստորագրեցին վերագործարկման թղթերը: Այն ժամանակ ՀՀ առաջին նախագահի հետ հավաքվեցինք ու ստորագրեցինք վերագործարկման փաստաթղթղերը, որ եթե մի բան պատահի, գլխով ենք պատասխանելու»: Հրանտ Բագրատյանն ուզում է, որ պատմության դասագրքերն անդրադառնան մեր հերոսական այդ էջերին, մինչդեռ. «Լավ պատմաբան է նա, ով շատ է քծնում»։ Մանրամասներ՝ տեսանյութում