Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր երկու ֆուտբոլիստները որակազրկվել են 5 տարով

Սպորտ
sport-vorakazrkum1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Արնար-98» թիմի երկու ֆուտբոլիստների որակազրկել է 5 տարով: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Պարզվում է՝ ապրիլի 12-ին կայացած Հայաստանի պատանեկան առաջնության «Արնար-98» - «Արարատ-98» հանդիպումը ծեծկռտուքի պատճառով անավարտ է մնացել: Վերջինիս հիմնականում մասնակցել է դաշտի տերերի հինգ եւ հյուրերի երեք ֆուտբոլիստ: Առավել խիստ պատժի արժանացել են «Արնար-98»-ի խաղացողներ Սերգեյ Վարդապետյանն ու Վահե Վանեսյանին, որոնք 5 տարով որակազրկվել են: «Արնար» բարեգործական հիմնադրամը ընդհանուր առմամբ տուգանվել է 120 հազար, իսկ «Արարատ» ակումբը` 90 հազար դրամով: Կարգապահական կոմիտեն մեկական խաղով որակազրկել է Երեւանի «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Սեկու Մամադու Ֆոֆանային եւ «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքս Դա Սիլվային: Վերջում հավելենք, որ Հայաստանի ֆուտզալի առաջնության մասնակիցների թիվը մեկով պակասել է, քանի որ «Երեւան ԻՏ» թիմը դուրս է եկել մրցաշարից: