Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավայրերում կպաշտպանվեն չծխողների իրավունքները

Պաշտոնական
c0c4e327888f56f2fa286205a89d2411

Ապրիլի 8-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը չծխող դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ սահմանելու մասին հրաման է ստորագրել, համաձայն որի՝ քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական սահմանափակումների բացակայության պարագայում կալանավորված անձանց կամ դատապարտյալների ըստ խցերի (կացարանների) տեղաբաշխման գործողությունները հնարավորինս պետք է կազմակերպել այնպես, որ նվազագույնի հասցվեն չծխող անձանց ծխողների հետ միևնույն խցում (կացարանում) պահելու դեպքերը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին