A
A
Հիմնադիր խորհրդարանի անդամները վաղը ակցիա կանցկացնեն
Վաղը՝ ժամը 13. 00-ին, Հիմնադիր խորհրդարանի անդամները բողոքի ակցիա կանցկացնեն Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրի դիմաց։ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված 5 անձինք՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Գարեգին Չուքասզյանը այնտեղ են պահվում։ Ինչպես նշեց Ալեք Ենիգոմշյանը, պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ ռեժիմից ազատագրվեն։