Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինոգործիչները ստո՞ւմ են, Հրանտ Բագրատյանը նման բան չի՞ ասել (տեսանյութ)

Հասարակություն
Bagratyan-Hrant3

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր արձագանքել է իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ կինոգործիչների կողմից։ Հիշեցնենք, վերջիններս դժգոհել են կինոյի այսօրվա որակից։ Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը մտաբերել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով, ըստ նրա, ժամանակին կինոյի մասին օրենքի քննարկման ժամանակ նշել էր, թե կինո ու երշիկ արտադրողը պետք է նույն ձևով հարկվեն.«Դա բերեց նրան, որ կինոն կամաց-կամաց դարձավ երշիկ»։ Հրանտ Բագրատյանն արձագանքում է. «Սա շատ հետաքրքիր է։ Վկայում է մեր մտավորականության որոշ «ներկայացուցիչների» ողորմելի վիճակի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ես առաջինն եմ եղել, որ պարտավորվեց կինոյի պետական պատվեր իջեցնել պատերազմի ծանր տարիներին։ Ի դեպ, այդ պատվերներում հարկերը հաշվում են։ Համադրելի գներով վստահ չեմ, որ պետբյուջեից կինեմատոգրաֆները հիմա ավել են ստանում, քան 1994-1996-ին։ Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը։ Այս «մտավորականները» դժգոհ են։ Բայց հո չե՞ն կարող կոնկրետ դժգոհություն արտահայտել ներկա իշխանություններին։ Այդ դեպքում ամեն ինչից կզրկվեն։ Իսկ մենք դեմոկրատ ենք։ Մեզ կարելի էր։ Հետո արի մի բան ասեմ էլի, մտածում են սրանք, սիրտս թեթևացնեմ։ Համ էլ ասածս, ըստ իրենց, կոնկրետ կլինի։ Կարելի՞ է մի հատ ապացույց ներկայացնել, թե ես նման բան եմ ասել»։