Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս ենք աշխարհից արդարություն պահանջելու

Քաղաքականություն
10941862_1649165808645251_8604500696298580680_n

Ո՞րն է կարմիր գիծը եւ ե՞րբ պետք է վարչախմբին ասել հեռանալ երկրից։  Գյումրիի հանրահավաքի ժամանակ հայտարարեց  Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը։ Նա ընդգծեց, որ իրենք մասնակցելու են Ցեղասպանության  100-ի ամյակի ոգեկոչման արարողություններին,  բայց ոչ միայն ցավը եւ կորուստը ոգեկոչելու նպատակով։  Պետք է հիշել, որ 1915թ հայ ժողովուրդը «ոչխարի պես չէր մորթվում», այլ ըմբոստանում  էր։ Չուգասզյանը բոլորին հրավիրեց ապրիլի 24-ին Երեւան՝ խաղաղ անհնազանդության միջոցառումներին։ «Ինչպես կարող ենք աշխարհից պահանջել արդարություն , երբ մեր երկրի ներսում արդարություն չկա»,-ասաց նա։ Ի դեպ, սադրանքի փորձ է եղել, եւ Հիմնադիր խորհրդարանի անդամները կոչ են արել ոստիկաններին կանխել այդ։