Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանադա-ՀՀ խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը՝ Օտտավայում

Պաշտոնական
agn4

Մարտի 25-ին Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որի շրջանակներում խմբի նախագահ վերընտրվեց պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը: Նիստին մասնակցեցին ինչպես Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ու սենատի անդամներ, այնպես էլ ներկայացուցիչներ հայկական հարցերին իրազեկման կազմակերպություններից: Տարեկան նիստին ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ողջունեց բարեկամության խմբի անդամներին, խոսեց երկողմ միջխորհրդարանական կապերի զարգացումից ու խորհրդարանական դիվանագիտության կարևորությունից: Նիստի ընթացքում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սիրիայից Հայաստան ժամանող փախստականներին օգնության տրամադրման հարցը, բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությունը: ԱԳՆ