A
A
Քարաթափում` Իջևան -Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհին
Քարաթափում` Իջևան -Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 19:30 - 20:00-ի սահմաններում, Իջևան - Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: 100 խմ ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը: Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը երկկողմանի բաց է Ժամը 22:00-ի դրությամբ, Իջևան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները ճանապարհաշինարարները վերացրել են: Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն