Հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում. Վարդուհի Վարդերեսյան (տեսանյութ)
«Հաղթանակների հաղթանակն ինքն իրեն հաղթելն է». Վահրամ Փափազյանի այս խոսքերը հայ բեմի թագուհու` Վարդուհի Վարդերեսյանի համար ավելին են, քան խոսք: Իմ կյանքում դժվար պահեր շատ են եղել: Բայց նաև կյանքը բարեհաճ է եղել իմ նկատմամբ: Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Կարող էի չծնվել, բայց մայրս 43 տարեկանում լույս աշխարհ բերեց ինձ, կարող էի Ռումինիայից չգալ Հայաստան, բայց դարձա հայրենիք, կարող էի Սիբիրի ճամփան բռնել, բայց խուսափեցինք աքսորից և նման պատահականություններին եմ պարտական Վարդուհի Վարդերեսյան լինելու համար: Բեմական կյանքը նա սկսել է Գյումրու թատրոնում, հետո եկել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ու նվիրվել անմնացորդ: Նրան բախտ վիճակվեց բեմ բարձրանալ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի հետ: Կինոյում և թատրոնում խաղացած նրա դերերից յուրաքանչյուրն անմոռանալի է: «Հիմա ինչ են ցույց տալիս որ: Ջահելները որտեղի՞ց իմանան, որ Վարդուհի Վարդերեսյան դերասանուհի կա, որ բազմաթիվ դերեր է ունեցել: Մարգարիտ, Յոթ ծովի մերան, տիկին Սևիջ, Մարիամ իշխանուհի, Շնորհիկ, Նաստասիա Ֆիլիպովնա, Ռանևսկայա…ո՞րն է պահպանվել, ո՞վ է դրանք հիշում»,-ասում է տիկին Վարդուհին: Տիկին Վարդուհու համար կա մի պարգև, որն առավել քան պարգև է...