Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2014-ին նկարահանվել է 18 խաղարկային, 13 վավերագրական, 5 մուլտիպլիկացիոն ֆիլմ

Պաշտոնական
unnamed35

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է գրականության, երաժշտության, կինոարվեստի, թատրոնի, պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները, մշակութային կենտրոնների գործունեության, միջազգային համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Զեկուցվել է, որ հաշվետու ամանակահատվածում երաժշտության ոլորտում առաջին անգամ իրականացվել է հայ և համաշխարհային կոմպոզիտորների 6 մեծակտավ գործերի պարտիտուրների թվայնացում, թատերարվեստի բնագավառում՝ 27 նոր ներկայացման բեմադրություն: Կինոարվեստի ոլորտում նկարահանվել է 18 խաղարկային (8-ը՝ շարունակվող), 13 վավերագրական կինոնախագիծ (3-ը՝ շարունակվող), 5 մուլտիպլիկացիոն ֆիլմ և այլն: Հաշվետու ժամանակահատվածում «Գրականության հրատարակում» ծրագրով հրատարակվել է 55 անուն գիրք, որից` 10-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2014 թ.-ի ընթացքում հանրապետության գրադարանային հավաքածուները համալրվել են 38 հազար 965 միավորով, գրադարանի հայերեն հնատիպ գրքի հավաքածուն համալրվել է 5 անուն գրքով: «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2014 թ. հատկացվել է 250 մլն դրամ, որը 35 մլն դրամով ավելի է նախորդից: Նշված ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 11 հուշարձաններում (Ոսկևազի Սբ Հովհաննես, Իրինդի Սբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց, Քոբերի Քոբայրավանք, Ալավերդու Սանահին, Կամարիսի Սբ Հովհաննես, Վաղուտինի Որոտնավանք, Գոշավանքի եկեղեցիներ, Գոշի դամբարանի և Բջնիի ամրոց, Լոռի Բերդ), 13 հուշարձաններում՝ նախագծահետազոտական, գեոդեզաքարտեզագրական աշխատանքներ, իսկ Դվինի պեղումները (10 մլն դրամ) և ՀՀ Շիրակի մարզի