Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Կոստանյանը և Աղվան Գալստյանը ձերբակալվել են. ԱԱԾ

Պաշտոնական
05b91be2e84fa9b876bee98bba06a653

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացա­հայտվել է կաշառակերության փաստ: Ս.թ. փետրվարի վերջին, ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գևորգ Կոստանյանը, 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավո­րու­թյուններն անտեսելու և չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործու­նեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել և ստացել է  մեկ միլիոն դրամ  և 2000 ԱՄՆ դոլար գումար: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Գևորգ Կոստանյանը և Աղվան Գալստյանը ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:   ՀՀ  ԱԱԾ  Մամուլի կենտրոն