Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալարափողահար Արմեն Կարագյանն արժանացավ Ալբարյանների անվան պարգեւին

Մշակույթ
unnamed110

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնի 3-րդ կուրսի ուսանող գալարափողահար Արմեն Կարագյանն արժանացավ Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան ՙԼավագույն ուսանող՚ պարգեւին: Մարտի 16-ին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադամի գործադիր վարչության գրասենյակում շնորհալի ուսանողին շնորհվեց դիպլոմ եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւ: Արմենը 2009 եւ 2013թթ.-ին մասնակցել է ՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ-փառատոնին եւ զբաղեցրել 3-րդ տեղը: 2014թ.-ին նա վարպետության դասեր է առել Գերմանիայում: ՙԱռաջիկայում կրկին պատրաստվում եմ մասնակցել ՙՎերածնունդ՚ փառատոնին եւ հույս ունեմ գոհացնել իմ հանդիսատեսին՚,- Ալբարյան ընտանիքին ուղղված իր շնորհակալական խոսքում տեղեկացնում է երիտասարդ երաժիշտը: