Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստ

Սպորտ
sport-hajastan-21

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը Լատվիայի ընտրանու հետ խաղին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հրավիրված ֆուտբոլիստներից միայն երեքն են հանդես գալիս արտասահմանյան ակումբներում: Դրանք են կիսապաշտպաններ Դավիթ Գիզգիզյանը («Կալիթեա», Հունաստան), Արտյոմ Սիմոնյանը («Ցյուրիխ», Շվեյցարիա) եւ հարձակվող Արթուր Միրանյանը («Վարդար», Մակեդոնիա): Մեր երիտասարդական հավաքականը մարտի 23-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստան - Լատվիա ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ժամը 16:00-ին: