Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» չկարողացավ հաղթել «Արարատ»-ին

Սպորտ
foot

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացան 18-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ չկարողացավ գրավել ետնապահ «Արարատի» դարպասը եւ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Սա երկրորդ դեպքն է առաջնությունում, որ արարատցիներն անառիկ պահեցին սեփական դարպասը: Երեւանի «Միկան» սեփական դաշտում չնայած առաջին խաղակեսում գնդակը երկու անգամ ուղարկեց «Բանանցի» դարպասը, սակայն ընդմիջումից հետո նույնքան գոլ բաց թողեց եւ չկարողացավ տոնել անդրանիկ հաղթանակը նոր տարում: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Տուրի հաջորդ երկու խաղերը կկայանան վաղը, մարտի 15-ին: Երեւանի «Փյունիկը» կհյուրընկալի Գյումրիի «Շիրակին», իսկ նորաստեղծ «Գանձասար Կապան» թիմն իր հարկի տակ կհանդիպի «Ալաշկերտի» հետ: