A
A
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի պետականաշինությանը վերաբերող հարցին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են եվրոպական տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ատյաններում Արցախի, նրա կյանքի եւ պետականաշինության մասին իրական պատկերի ներկայացման հարցերին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ