Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ քաղաքացի Գևորգ Մ.-ի ինքնասպանության փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նյութերում  առկա են քաղաքացիներ Աղվան Պ.-ի և Արմեն Ս.-ի որպես վկա հարցաքննության արձանագրությունները, սակայն վերջիններիս տվյալներով անձինք ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն: Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ