Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքից ազատվել է նաեւ «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղարը. ակցիա (տեսանյութ)

Տնտեսություն
nairit1

«Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայությունը լուծարվել է, հետեւաբար՝ մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը եւս մնացել է անգործ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց հենց ինքը՝ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ իրեն առաջարկվել է այլ աշխատանք, որից, ըստ ամենայնի, ինքը կհրաժարվի։ Հարցին՝ արդյոք կրճատումը կապ ունե՞ր իր՝ բողոքի ակցիաներին մասնակցելու հետ, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ բազմաթիվ արտադրամասեր եւ ծառայություններ են լուծարվել։ Անուշ Հարությունյանն այսօր եւս մասնակցում էր կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային. «Նաիրիտ» -ի աշխատակիցները փետրվարի 6-ից, առանց վերջնահաշվարկի, ազատված են աշխատանքից եւ պահանջում են իրենց 18-24 ամիսների աշխատավարձը։ Նաիրիտցիները սակայն այստեղ երկար չեն մնա, կշարժվեն դեպի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն՝ նախարարից պարզաբանում ստանալու համար։