A
A
«Երիտասարդությունը կամ զբաղվում է նարկոմանիայով, կամ կազինոներում է» (տեսանյութ)
«Ա1+»-ի զրուցակիցն է ԱԺ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Ինչո՞վ է բացատրվում բռնությունների նոր ալիքը Գյումրիում։ Ըստ զրուցակցի՝ առաջին հերթին սոցիալական վիճակով. «Այն անհանդուրժողականությունը, որ ամբողջ երկրում է տիրում, ողջ երկրով մեկ երիտասարդությունը զբաղմունք չունի. կամ զբաղվում են նարկոմանիայով, կամ կազինոներում են, դա էլ քիչ էր՝ էս վիվարոներն էլ ավելացան»։ Մի կողմից բարոյահոգեբանական վիճակ, սոցիալական ծանր վիճակ, մյուս կողմից՝ զբաղվածության պակաս։ Եւ հիմնականում ինքնասպանությունները գործում են հենց երիտասարդները՝ շեշտում է Հովհաննես Մարգարյանը։ Ավելին՝ տեսանյութով