Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք հավատում ենք Մինսկի խմբի ձևաչափին․ Բաքվում ԱՄՆ դեսպան. Ազատություն

Քաղաքականություն
95A54D84-0130-491D-AAD4-14C905A6DCC9_w308_h173

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութան հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատում է Մինսկի խմբի ձևաչափին: Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ բավական սերտ հարաբերություններ ունի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միասնական ջանքեր են գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն հարկ է նշել, որ կարգավորման ուղիներ գտնելու պատասխանատվությունը ընկած է հակամարտության կողմերի վրա: Մենք որպես համանախագահող երկիր Մինսկի խմբում շարունակում ենք ջանքեր գործադրել այդ հարցում», - ասել է դեսպան Սիքյութան: Դեսպան Սիքյութան անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ նշելով, թե ԱՄՆ-ն կողմնակից է նրանց ազատ արձակման մարդասիրական քայլին: Սիքյութայի խոսքով, այդ հարցը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի տարածաշրջանային այցելության օրակարգում էր: «Երբ տիկին Նուլանդն այստեղ էր գտնվում և երբ ուղևորվում էր Հայաստան, իր հայտարարություններում նա նշել է, որ գերիների ազատ արձակումը մարդասիրական քայլ կլիներ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է ամերիկացի դիվանագետը: Մանրամասներն՝ այստեղ