A
A
Թուրք ֆուտբոլիստուհիները ծեծկռտուք են սարքել խաղադաշտում
Կանանց միջազգային օրը, մարտի 8-ին, Թուրքիայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ֆուտբոլային խաղը վերածել են կռվադաշտի։ Թուրքիայի ֆուտբոլի կանանց առաջնության 17-րդ տուրի «Գազիկենտսպոր» - «Ադանա» հանդիպումը 80-րդ րոպեից դադարեցվել է, քանի որ երկու թիմերի ֆուտբոլիստուհիների միջեւ ծեծկռտուք է սկսվել: Արդյունքում` «Գազիկենտսպորի» հինգ եւ «Ադանայի» չորս խաղացողներ ստացել են տարբեր կարգի վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, այդ միջադեպի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել նաեւ թիմերի ֆուտբոլասերների միջեւ: