Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ըմբիշները չեն ցանկանում մասնակցել Եվրոպայի առաջին խաղերին

Կարևոր լուրեր Սպորտ
sport-haok

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարտի 10-ին գործկոմի նիստ է հրավիրելու, որի ժամանակ վերջնական որոշում է կայացվելու՝ կապված Եվրոպայի 1-ին մարզական խաղերին մեր օլիմպիական թիմի մասնակցության հետ: Այդ մասին ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Միջազգային օլիմպիական կոմիտեի կամ Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպվող ցանկացած միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ հայտարարություն անելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Յուրաքանչյուր մարզիկ իրավունք ունի իր անձնական կարծիքն ունենալ այս կամ այն միջազգային մրցաշարին մասնակցելու վերաբերյալ: Մարզիկին ստիպողաբար հնարավոր չէ պարտադրել ելույթ ունենալ, դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է, սակայն բոլորն էլ պարտավոր են հաշվի առնել հեղինակավոր մրցաշարերին չմասնակցելու մարզական հետեւանքները, առավել եւս փորձառու մարզիկները», - ասել է Հրաչյա Ռոստոմյանը: Գլխավոր քարտուղարի նման հայտարարությունը կապված է այն բանի հետ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նպատակահարմար չի համարում ըմբիշների մասնակցությունը Եվրոպական 1-ին մարզական խաղերին, որը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու այս տարվա ամռանը՝ Բաքվում: